Հարի Քեյնը կրկնել է Ֆրենկ Լեմպարդի ցուցանիշը

Հինգշաբթի օրը՝ ապրիլի 27-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի հանդիպումը, որտեղ «Թոթենհեմը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (2:2):

79-րդ րոպեին Սոն Հյուն-Մինը հաշիվը դարձրեց 2-2։ Սոնը գոլը հեղինակեց Հարի Քեյնի փոխանցումից հետո:

Քեյնն արդեն 24 գոլային փոխանցում է կատարել Սոնին։ Սա Լիգայի ռեկորդ է: