Ֆրանկ Կեսյեի ապագան անորոշ է

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն այս ամառ կհեռանա թիմից, հայտնում է Diario Sport-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անցյալ ամառ «Բարսելոնա» տեղափոխված Կեսյեն և Անդրեաս Քրիստենսենը հրաժարվել են աշխատավարձի կրճատումից։

Կոտդիվուարցին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: