«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյան կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա բրազիլացին դժգոհ է, որ «Բարսելոնայում» խաղում է հարձակման աջ եզրում, քանի որ նախընտրում է հանդես գալ ձախ թևում, սակայն այս գոտում խաղում է Ուսման Դեմբելեն։ Ռաֆինյայի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»:
Ռաֆինյան կատալոնացիների կազմում հանդես է գալիս անցած ամառվանից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։