«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պաշտպան է փնտրում

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Մոնակոյի» պաշտպան Վանդերսոն դե Օլիվեյրայի ծառայություններով:

Ինչպես հայտնում է The Sun-ը, 21-ամյա բրազիլացին հետաքրքրում է «կարմիր սատանաներին»:

Անգլիական ակումբը երկար ժամանակ հետևում է ֆուտբոլիստի խաղին և մտադիր է մոտ ժամանակներս պաշտոնական տրանսֆերային առաջարկ անել «մոնեգասկներին»։

Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ