Դիեգո Լյորենտեն կարող է մնալ «Ռոմայում»

«Ռոման» գոհ է պաշտպան Դիեգո Լյորենտեի խաղից, ով ակումբում հանդես է գալիս վարձավճարով:

Ինչպես հայտնում է Goal.com-ը՝ հղում անելով Forza Roma պորտալին, հռոմեական ակումբը կցանկանար գնել 29-ամյա իսպանացու տրանսֆերը, սակայն պատրաստ չէ վճարել պահանջվող 18 մլն եվրոն:

Նշվում է, որ տեսանելի ապագայում «Ռոման» կփորձի  Լյորենտեի տրանսֆերը գնել ավելի ցածր գնով։

Դիեգո Լյորենտեն այս ամառ կդառնա 30 տարեկան. Հեղինակավոր transfermarkt պորտալի մասնագետները իսպանացու արժեքը գնահատում են 12 մլն եվրո։