«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարող է տեղափոխվել «Բավարիա», հայտնում է Kicker-ը։
Նշվում է, որ ակումբը հետաքրքրված է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կիսապաշտպանության գիծն ուժեղացնելու հարցում։
Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին շատ է դուր գալիս Կազեմիրոյի խաղը։ Գերմանացի մասնագետը ցանկանում է նրան տեսնել թիմում։