«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի հանդիպման վերջնամասում ծաղրել է «Արսենալի» երկրպագուներին։
Երկրորդ խաղակեսի 5-րդ րոպեին Էրլինգ Հոլանդի գոլից հետո Էդերսոնը իր դարպասից դուրս շրջվել է դեպի «Արսենալի» երկրպագուները և նմանակեց երեխայի լացը:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում վաստակեց 73 միավոր՝ առաջին տեղում գտնվող «Արսենալին» զիջելով 2 միավորով։ Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» երկու խաղ պակաս է անցկացրել։