«Բավարիան» սկսել է ակումբի գործադիր տնօրեն Օլիվեր Կանին փոխարինողի փնտրտուքները։
Լրագրող Մարտին Վոլկմարի խոսքով՝ գործընթացը նախաձեռնել է տնօրենների խորհրդի անդամ Ուլի Հյոնեսը։
Կանին փոխարինելու հիմնական թեկնածուն համարվում է Ֆրանկֆուրտից «Այնտրախտի» տնօրենների խորհրդի անդամ Ակսել Հելմանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կարլ-Հայնց Ռումենիգեն ժամանակավոր հիմունքներով կարող է վերադառնալ «Բավարիայի» գլխավոր տնօրենի պաշտոնին։