«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային նպատակ ունի

«Մոնակոյի» պաշտպան Վանդերսոնը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է RMC Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիներն արդեն առաջարկ են պատրաստում 21-ամյա բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ։ Ֆուտբոլիստը «Մոնակոյում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։

Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: