«Բավարիան» փոխարինող է փնտրում ակումբի գործադիր տնօրեն Օլիվեր Կանին

«Բավարիան» սկսել է ակումբի գործադիր տնօրեն Օլիվեր Կանին փոխարինողի փնտրտուքները։

Լրագրող Մարտին Վոլկմարի խոսքով՝ գործընթացը նախաձեռնել է տնօրենների խորհրդի անդամ Ուլի Հյոնեսը։

Կանին փոխարինելու հիմնական թեկնածուն համարվում է Ֆրանկֆուրտից «Այնտրախտի» տնօրենների խորհրդի անդամ Ակսել Հելմանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կարլ-Հայնց Ռումենիգեն ժամանակավոր հիմունքներով կարող է վերադառնալ «Բավարիայի» գլխավոր տնօրենի պաշտոնին։