«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը, ով «Թոթենհեմը» գլխավորելու միակ թեկնածուն է, իր պայմաններն է հայտնել ակումբի ղեկավարությանը։
Ինչպես հայտնում է Bild-ը, Նագելսմանը ցանկանում է, որ իրեն որոշիչ ձայն տան ակումբի տրանսֆերային հարցերում։
Նշենք, որ վերջերս «Նյուքասլից» կրած 6:1 պարտությունից հետո «Թոթենհեմը» պաշտոնանկ արեց գլխավոր մարզչի պաշտոնակատար Քրիստիան Ստելինիին, ով գլխավորեց թիմը Անտոնիո Կոնտեի հրաժարականից հետո: