Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դեռ չի որոշել, թե որտեղ է ցանկանում շարունակել իր ելույթները։
Ինչպես հաղորդում է Marca-ն, Մադրիդի «Ռեալը» գիտի, որ Բելինգհեմը դեռ որոշում չի կայացրել, ուստի ակումբի ներկայացուցիչները դեռ սերտ կապի մեջ են ֆուտբոլիստի շրջապատի հետ։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը նույնպես հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիով»: «Լիվերպուլը» նախկինում հրաժարվել էր 19-ամյա ֆուտբոլիստի համար պայքարից այն բանից հետո, երբ նրանք համարեցին, որ 150 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը չափազանց թանկ է։
Նշենք, որ Բելինգհեմին նախկինում հաջողվել է հրաժարվել այնպիսի ակումբներից, ինչպիսիք են «Չելսին» ու ՊՍԺ-ն։