Ֆրենկ Լեմպարդ․ «Երանի կախարդական փայտիկ ունենայինք»

«Չելսիի» ժամանակավոր գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Բրենտֆորդից» կրած տնային պարտության (0:2) մասին։

«Երկրպագուները սուլո՞ւմ են. Ես դրա հետ խնդիր չունեմ, ես բացարձակապես հասկանում եմ նրանց։ Ես նրանց շատ լավ գիտեմ, նրանք աջակցում են իրենց թիմին և հիասթափված են, որովհետև սովոր են հաջողության և անընդհատ ձգտում են դրան, ինչպես բոլորս: Ես լիովին հասկանում եմ նրանց։

Հիմա երկրպագուներին կարող եմ ասել, որ ֆուտբոլիստները եռանդ են ցուցաբերում։ «Բրենթֆորդը» մեկ հարված կատարեց դարպասին և երկու գոլ խփեց, դա ամեն ինչ ասում է:

Մենք ճակատագրից չենք բողոքում, բայց ամեն ինչ մեր դեմ է գնում։ Երանի կախարդական փայտիկ ունենայինք։ Բայց դա տեղի չի ունենում ֆուտբոլում, սա Պրեմիեր Լիգան է, որտեղ ամեն ինչ արագ է տեղի ունենում, շատ մրցակցային միջավայր է»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։