Հարի Ռեդնապ. «Ջուդ Բելինգհեմը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»»

«Թոթենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ապագայի մասին։

«Ես լսել եմ Ջուդ Բելինգհեմին շատ, շատ մոտ կանգնած աղբյուրից, որ նա ցանկանում է տեղափոխվել «Ռեալ», – հայտնել է Ռեդնապը Beyond the Pitch-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա անգլիացին հավակնում է «Ռեալին», «Մանչեսթեր Սիթիին» և «Լիվերպուլին»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մերսիսայդցիները դուրս են եկել պայքարից։

Այս մրցաշրջանում Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։