1989 թվականի ապրիլի 15-ին գրվեց «Հիլսբրոյի» սև էջը (VIDEO)

1989 թվականի ապրիլի 15-ին գրվեց ֆուտբոլի պատմության ամենասև էջերից մեկը: 31 տարի առաջ այս օրը ֆուտբոլը երկրորդ շարք մղվեց:

Շեֆֆիլդ քաղաքի «Հիլսբրո» մարզադաշտում կայացած Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Նոթինգհեմ Ֆորեսթ» – «Լիվերպուլ» հանդիպման մեկնարկից առաջ տեղի էր ունեցել ֆուտբոլի պատմության ամենաողբերգական դեպքերից մեկը:

«Հիլսբրոյի» տարողունակությունն ու հանդիպումը սեփական աչքերով տեսնել ցանկացողների քանակն ուղղակի անհամեմատելի էին: «Լիվերպուլի» երկրպագուների համար հատկացված ստրիբունան ի վիճակի չէր տեղավորելու բոլոր ցանկացողներին: Արդյունքում՝ հրմշտոցի պատճառով հենց մարզադաշտում խեղդամահ եղան  96 ֆուտբոլասերներ, իսկ ևս 760-ը՝ տարբեր վնասվածքներ ստացան:

 

Այսպիսին էր այդ խաղի «արդյունքը», որը հետագայում շրջադարձային եղավ ֆուտբոլի պատմության համար: ՖԻՖԱ-ի պահանջով բոլոր ստադիոններում տեղադրվեցին անհատական նստատեղեր, վերացվեցին երկաթյա ճաղավանդակներն ու մարզադաշտերն ավելի անվտանգ դարձան ֆուտբոլասերների համար:

Ժամանակին «Պրոֆֆուտբոլ» հաղորդաշարն անդրադարձել է «Հիլսբրոյի» ողբերգությանը: Ստորև՝ ներկայացնում ենք այդ թողարկումը.