«Նապոլի»-«Սալերնիտանա» հանդիպումը կարող է հետաձգվել

Ա Սերիայի նախագահ Լորենցո Կազինին հայտարարել է, որ 32-րդ տուրի «Նապոլի»-«Սալերնիտանա» հանդիպումը կարող է հետաձգվել, եթե Իտալիայի ՆԳՆ-ն հայտարարի, որ խաղը վտանգ է ներկայացնում հասարակական կարգի համար:

Նեապոլի քաղաքապետարանը նախկինում խնդրել էր, որ խաղը տեղափոխվի  պատճառաբանելով հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգները

«Մենք կապի մեջ ենք սպորտի  նախարարության հետ։ Եթե ​​հասարակական կարգի պահպանման նկատառումներով խաղը հետաձգելու պատճառներ լինեն, լիգան կհարմարվի»,- Կազանի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն: