«Բարսելոնան» կթանկացնի ակումբային աբոնեմենտները

Ապրիլի 25-ին «Բարսելոնան» հայտարարեց, որ 1,45 միլիարդ եվրո է պատրաստել «Քամպ Նոու» մարզադաշտի վերակառուցման համար։

Հաջորդ մրցաշրջանում կատալոնական ակումբը տնային հանդիպումներ կանցկացնի «Օլիմպիական» մարզադաշտում։

Ինչպես հայտնում է Football Espana-ն, սա միակ փոփոխությունը չէ, որին կբախվեն երկրպագուները. «Բարսելոնան» նաև մտադիր է բարձրացնել աբոնեմենտների գները:

Ամենաէժան բաժանորդագրությունը կթանկանա 144 եվրոյից մինչև 325 եվրո, իսկ ամենաթանկը՝ 1191 եվրոյից մինչև 1723 եվրո։