Ռաֆայել Լեաուն մերժել է երկու գերակումբի

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն ցանկանում է մնալ թիմում: La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ հանուն դրա պորտուգալացին հրաժարվել է Մադրիդի «Ռեալ» կամ Լոնդոնի «Չելսի» հնարավոր տրանսֆերից:

Լեաուն այս մրցաշրջանում շարունակում է առաջադիմել «Միլանում»:

Թոփ ակումբները երկար ժամանակ հետաքրքրություն են ցուցաբերում նրա նկատմամբ, այնուամենայնիվ, Ռաֆայելը ցանկանում է երկարաձգել համագործակցությունը «ռոսոներիների» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Լեաուն 12 գոլ է խփել և կատարել 6 գոլային փոխանցում: