Թուրինի «Յուվենտուսի» մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է իր ապագայի մասին։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ մասնագետը կարող է հեռացվել այս մրցաշրջանի ավարտին։
«Ես երջանիկ եմ Թուրինում. Քչերը կարող էին յոթ տարի աշխատել նման ակումբում։ Դժվար ժամանակաշրջաններ կան, բայց պետք է հաղթահարել դրանք ու առաջ շարժվել։
Պատրաստվում եմ նոր մրցաշրջանին. «Յուվենտուսը» պետք է հաղթի. Ամեն ինչ անելու ենք, որպեսզի թիմը վերադառնա բարձունք»,- մարզչի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ալֆրեդո Պեդուլլան։
Ա Սերիայի 31 տուրից հետո «Յուվենտուսը» վաստակել է 59 միավոր և երրորդն է մրցաշարային աղյուսակում։