Հունիսի սկզբին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն Անգլիայի գավաթի եզրափակիչում։
Սակայն հաջորդ ամառ մանչեսթերյան գրանդները պայքարելու են ոչ միայն երկրի գավաթի համար։
CalcioMercato-ի հավաստմամբ՝ «կարմիր սատանաները» ցանկանում են ձեռք բերել «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեին:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ երկրի գործող չեմպիոնը նույնպես հետաքրքրված է հարավկորեացի ֆուտբոլիստի ծառայություններով։
Կիմ Մին Ջեն «Նապոլիում» հանդես է գալիս մրցաշրջանի սկզբից՝ «Ֆեներբախչեից» տեղափոխվելուց հետո:
Հեղինակավոր transfermarkt պորտալի փորձագետները 26-ամյա կորեացու տրանսֆերային արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։
2022/2023 մրցաշրջանում պաշտպանը «Նապոլիի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։