«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը Անգլիական Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում Լոնդոնի «Արսենալի» հետ հանդիպման նախօրեին կիսվել է մտքերով:
«Սա վճռորոշ խաղ է չեմպիոնության համար պայքարում, թեև մյուս հանդիպումները նույնքան կարևոր են լինելու։ Սա ոսկե մեդալների համար ծավալվող մրցավազքի մի մասն է:
«Արսենալը» տիտղոսի համար պայքարում մեր գլխավոր մրցակիցն է, ուստի մենք պետք է հաղթենք:
Մենք հնարավորինս կենտրոնացած ենք խաղի վրա, թեև հասկանում ենք, որ դեռ երկար ճանապարհ կա»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 26-ին, «Էթիհադ» մարզադաշտում։ Մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին: