«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Արսենալում» Միկել Արտետայի աշխատանքի մասին.
«Կարծում եմ, որ ակումբի զարգացման մեջ մեծ դեր ունի Արտետան: Ինձ թվում է, որ Միկելը փոխել է ակումբի կառուցվածքը։ Նա փոխեց շատ ֆուտբոլիստների։ Նրան աջակցում էին ակումբում:
Վերջին տարիներին «Արսենալը» այս մակարդակի վրա չէր։ Ես տպավորված եմ, նրանք իսկապես լավն են: Մեզ բարդ հանդիպում է սպասվում, շանսերը 50/50 են»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։