ՊՍԺ-ի ֆուտբոլիստները չեն ցանկանում թիմում տեսնել Լեանդրո Պարեդեսին

ՊՍԺ-ի ֆուտբոլիստները գոհ չեն կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի ապագա վերադարձից ակումբ, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսում», հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսի» ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ կոնֆլիկտից հետո փարիզցի ֆուտբոլիստներն այլեւս չեն ցանկանում Պարեդեսին տեսնել հանդերձարանում։ Ռամոսին այս հարցում լիովին աջակցում է փարիզցի հարձակվող Կիլիան Մբապպեն, նա նույնպես գոհ չէ կիսապաշտպանի պահվածքից։

Պարեդեսի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա ՊՍԺ, քանի որ թուրինցիները չեն պատրաստվում գնել արգենտինացու տրանսֆերը։

Այս մրցաշրջանում Պարեդեսը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: