«Բավարիայի» ֆուտբոլիստը կլքի թիմն առաջիկա ամռանը

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դեյլի Բլինդն ամռանը կհեռանա թիմից, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» չի երկարաձգի Բլինդի հետ պայմանագիրը։ Ֆուտբոլիստի գործակալներն արդեն դիտարկում են տարբերակներ, որտեղ 33-ամյա պաշտպանը կարող է շարունակել իր կարիերան:

Նշենք, որ գերմանական Բունդեսլիգայում 33-ամյա պաշտպանը «Բավարիայի» կազմում անցկացրել է 4 հանդիպում, սակայն ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել: