Մաուրիսիո Պոչետինոն, ով մոտ է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուն, խնդրել է ակումբի ղեկավարներին մշտական հիմունքներով ձեռք բերել հարձակվող Ժուաո Ֆելիշին։ Հիշեցնենք, որ պորտուգալացին այժմ թիմում հանդես է գալիս վարձավճարով:
Լրագրող Սայմոն Ֆիլիպսի խոսքով՝ Պոչետինոն հետաքրքրված է Ֆելիշի հետ աշխատելու հեռանկարով։
Այսպիսով՝ «Չելսին» առաջիկա ամռանը կփորձի ձեռք բերել ռմբարկուի ամբողջական տրանսֆերը
Ֆելիշն այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում միայն երկու գոլ է խփել հունվարյան տեղափոխությունից հետո: