«Բարսելոնան» մտադիր է տրանսֆերային փոխանակում առաջարկել Մադրիդի «Ատլետիկոյին»: «Կապտանռնագույնները» ցանկանում են Ֆերրան Տորեսին փոխանակել Յանիկ Ֆերեյրա-Կարասկոյով: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Աշրաֆ բին Այադը։
Հիշեցնենք, որ Տորեսը դեռևս միանշանակ տպավորություն չի թողնում «Բարսելոնայի» ղեկավարության վրա, ինչի պատճառով ակումբն այժմ մտածում է իսպանացուն վաճառելու մասին։
Նշենք, որ Տորեսն այժմ 23 տարեկան է, իսկ Ֆերեյրա-Կարասկոն սեպտեմբերին կդառնա 30 տարեկան։