Մադրիդի «Ռեալի» առանցքային ֆուտբոլիստը ​​չի մասնակցի «Ժիրոնայի» հետ խաղին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​չի մասնակցի Լա Լիգայի այսօր կայանալիք «Ժիրոնայի» դեմ արտագնա խաղին։ «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը հայտնում է, որ բելգիացին ստամոքսի հետ կապված խնդիրներ է ունեցել։

Այսպիսով, «Ժիրոնայի» դեմ այսօր կայանալիք խաղում Մադրիդի «Ռեալի» դարպասը, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի Անդրեյ Լունինը, ով այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 6 հանդիպում:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ուկրաինացին ցանկանում է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ Մադրիդի «Ռեալից»։