«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը դեմ չէ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Բավարիա»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը տեղեկացրել է իր գործակալներին, որ դեմ չէ խաղալ Բունդեսլիգայում։
Ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը 24-ամյա հարձակվողին գնահատում է 150 միլիոն եվրո։
Օսիմհենն Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է` 25 խաղում խփած 21 գոլի և 5 գոլային փոխանցման շնորհիվ։
Հարձակվողի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։