Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 100 միլիոն եվրո է պահանջում իր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» կարող է բաժանվել հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիից 100 միլիոն եվրոյի դիմաց։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ակումբը չի ցանկանում վաճառել ֆրանսիացուն այս ամառ, սակայն 100 միլիոն եվրոյանոց առաջարկը կարող է փոխել ղեկավարության կարծիքը:

Հետաքրքրված ակումբներից մեկն այժմ Մյունխենի «Բավարիան» է: Կոլո-Մուանին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: