«Սելտայի» կիսապաշտպան Գաբրի Վեյգան մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է Defensa Central-ը:
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել 20-ամյա իսպանացուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 40 միլիոն եվրոյով ձեռք բերելու վերաբերյալ, հայտնում է աղբյուրը։ Միաժամանակ նախատեսվում է, որ նա հաջորդ մրցաշրջանում վարձավճարով կմնա «Սելտայում»։
Այս մրցաշրջանում Վեյգան Լա Լիգայում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը Վեյգայի շուկայական արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո