«Վալենսիայի» կիսապաշտպան Յունուս Մուսան հետաքրքրել է Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբների, պնդում է 90 min-ը:
Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Չելսին» և «Լիվերպուլը»։
Մուսան «Արսենալի» սան է։ 2019 թվականին նա տեղափոխվել է իսպանական ակումբ:
Ամերիկացին ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ:
Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո: