Յան Զոմմերի գործերը «Բավարիայում» լավ չեն

«Բավարիայի» դարպասապահ Յան Զոմմերը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը առաջիկա ամռանը:

34-ամյա դարպասապահը սուր քննադատության է ենթարկվել վերջին հանդիպումներում ցուցադրած խաղի համար, և թիմի մարզիչ Թոմաս Տուխելը կվստահի Մանուել Նոյերին, երբ նա խաղադաշտ վերադառնա: «Բավարիան» դիտարկում է Զոմերին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառելու տարբերակը. նա դժվար թե մնա ակումբում որպես երկրորդ դարպասապահ:

«Բավարիայի» կազմում անցկացրած 20 խաղում Յան Զոմմերը բաց է թողել 26 գոլ։ Նրա տրանսֆերային արժեքը Transfermakt պորտալը գնահատում է 5 միլիոն եվրո։