«Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանայի նկատմամբ։
Միևնույն ժամանակ լոնդոնյան ակումբը պետք է պատրաստ լինի 27-ամյա կամերունցու տրանսֆերի համար 40 միլիոն եվրո վճարել։
Անդրե Օնանան «Ինտերում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Դրանից հետո դարպասապահը անցկացրել է 33 հանդիպում, որոնցում բաց է թողել 29 գնդակ։
Հավելենք, որ այս պահին «Ինտերը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վեցերորդ տեղը։