«Թոթենհեմը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզչի պաշտոնակատար Քրիստիան Ստելինիին՝ «Նյուքասլից» կրած պարտությունից հետո (1:6):
Թիմը այսուհետ կգլխավորի նրա օգնական Ռայան Մեյսոնը։
«Կիրակնօրյա խաղի արդյունքն անընդունելի էր. Սարսափելի է։ Մենք կարող ենք բազմաթիվ պատճառներ դիտարկել, թե ինչու դա տեղի ունեցավ։
Քրիստիանը կլքի պաշտոնը մարզչական շտաբի հետ միասին։ Քրիստիանը եկավ մրցաշրջանի դժվարին պահին, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան պրոֆեսիոնալ աշխատանքի համար, որը նա և իր մարզչական շտաբը դրսևորեցին նման դժվար պահին»,- ասել է ակումբի նախագահ Դանիել Լևին հրաժարականը։