ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամառ կհեռանա փարիզյան ակումբից:
Ինչպես հայտնում է Mirror-ը, փարիզյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է անվճար բաց թողնել արգենտինացի հարձակվողին՝ առանց նրա հետ պայմանագիրը երկարաձգելու։
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ցանկանում է վերակառուցել ակումբի զարգացման նախագիծը երիտասարդ ֆրանսիացի տաղանդների ձեռքբերման ճանապարհով:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: