Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին։
«Մեսսին կարող է անել այն, ինչ ցանկանում է. «Բարսելոնան» նույնպես։ Ինձ համար դա խնդիր չէ։
Ինձ դուր է գալիս Մեսսին որպես ֆուտբոլիստ Իսպանիայի առաջնության համար նրա վերադարձը կարող է հիանալի լինել»,- ասել է Անչելոտտին
Ապրիլի 20-ին տեղեկություն հայտնվեց, որ կատալոնացիները Մեսսիին առաջարկել են պայմանագիր մինչև 2025 թվականի ամառը՝ 25 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով։
35-ամյա հարձակվողը կատալոնական ակումբում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։ «Բարսելոնայի» կազմում նա անցկացրել է 778 հանդիպում՝ դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։
Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: