Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը մայիսի 22-ին հանդիպում կանցկացնի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ մրցաշրջանի եզրափակիչ խաղից առաջ, հայտնում է Bild-ը։
Հանդիպմանը կքննարկվի նաև ակումբի գործադիր տնօրեն Օլիվեր Կանի և մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի ապագան։ Թիմի ղեկավարությունը դժգոհ է մարզչի փոփոխությունից հետո ընթացիկ մրցաշրջանում թիմի ելույթներից։
Մյունխենյան ակումբը Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։ Իսկ Գերմանիայի գավաթի խաղարկության պարտվեց նաև «Ֆրայբուրգին», և դուրս մնաց հետագա պայքարից։
Բունդեսլիգայում «Բավարիան» նույնպես կորցրեց առաջին հորիզոնականը։ Տուխելի նշանակումից հետո անցկացրած յոթ խաղերից թիմը միայն երկու հաղթանակ է տարել:
Նշենք, որ մարտի 24-ին «Բավարիան» հայտարարեց Յուլիան Նագելսմանի հեռացման մասին։ Նրան փոխարինեց Թոմաս Տուխելը, ով ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։