«Արսենալի» ֆուտբոլիստը հայտնել է, որ ցանկանում է լքել թիմը

«Արսենալի» կիսապաշտպան Էյնսլի Մեյթլենդ-Նայլսը հաստատել է, որ ամռանը հեռանալու է թիմից ազատ գործակալի կարգավիճակով:

25-ամյա անգլիացին «Արսենալի» սան է։ Լոնդոնցիների կազմում նա անցկացրել է 132 խաղ, դարձել 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս ամառ։

Նշենք, որ Մեյթլենդ-Նայլսը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Սաութհեմփթոնում»:

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։