Չավի․ «Նա իր դիրքում աշխարհում լավագույններից է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի խաղի մասին։

«Տեր Շտեգենն աշխարհի լավագույն 3 դարպասապահներից մեկն է։ Մեր խաղում ունեցած ներդրման շնորհիվ, կարծում եմ, որ նա լավագույնն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին։

Նշենք, որ «Բարսելոնան» վաստակած 76 միավորով վստահորեն գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։