ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին այս ամառ կհեռանա փարիզյան ակումբից, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ թիմի ղեկավարությունը չի շտապում երկարաձգել պայմանագիրը արգենտինացու հետ։ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ցանկանում է կենտրոնանալ ոչ թե աստղային, այլ երիտասարդ ֆուտբոլիստների վրա։
Նշենք, որ Մեսսիի ապագան կախված է «Բարսելոնայի» ֆինանսական հնարավորություններից, որը կցանկանար վերադարձնել ֆուտբոլիստին։
Հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս տարվա հունիսին։