Էնրիկե Սերեսո. «Հրաշալի կլինի, որ նրանք վերադառնան»

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է Իսպանիայի առաջնության հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձի մասին։

«Կարծում եմ, որ հիանալի կլիներ, եթե Մեսսին վերադառնա Լա Լիգա, ինչպես նաև Կրիշտիանու Ռոնալդուն։ Երկուսն էլ դեռ խաղում են, և լավ կլիներ, եթե նրանք վերադառնան»,- ասել է Սերեսոն Real Club Tenis Barcelona-ում միջոցառման ժամանակ:

35-ամյա Մեսսին կատալոնական ակումբում խաղացել է 2005-ից 2021 թվականներին։ Հարձակվողը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 778 խաղ՝ դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։

38-ամյա Ռոնալդուն 2009-ից 2018 թվականներին Մադրիդի «Ռեալում» անցկացրել է ինը տարի: Այս ընթացքում հարձակվողը մասնակցել է 438 հանդիպման, դարձել 450 գոլի և 131 գոլային փոխանցման հեղինակ։