Ֆերրան Տորես․ «Նման հաղթանակը վստահություն է տալիս մեր ուժերին»

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերրան Տորեսը խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տոնած հաղթանակի (1:0) մասին։

«Նման հաղթանակը վստահություն է տալիս մեր ուժերին, քանի որ մրցակիցը լավ մարզավիճակում էր, բայց մենք, այնուամենայնիվ, հաղթեցինք։ Սա ապացուցում է, որ ամեն ինչ մեր ձեռքերում է, և այժմ ժամանակն է մտածել հաջորդ հանդիպման մասին։ Շնորհակալություն երկրպագուներին աջակցության համար»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։

Նշենք, որ «Բարսելոնան» 76 միավորով շարունակում է գլխավորել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Ատլետիկոն» 60 միավորով մնում է երրորդ տեղում։