Կիսապաշտպան Մատեո Կովաչիչը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Չելսիից»։ Լոնդոնյան ակումբը, կարծես, պատրաստ է վաճառել խորվաթ ֆուտբոլիստին նրա պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ, քանի որ «թոշակառուները» պետք է կրճատեն իրենց կազմը՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին համապատասխանելու համար:
Ըստ Fichajes-ի՝ Կովաչիչը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» և աշխատել Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։
Transfermarkt-ի փորձագետները Մատեո Կովաչիչին գնահատում են 40 միլիոն եվրո։