Հարի Մագուայրը կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը կարող է լքել «Մառախլապատ Ալբիոնը» և տեղափոխվել Իտալիա։

Ըստ 90min-ի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ա Սերիայի երեք բարձրակարգ ակումբներ՝ Թուրինի «Յուվենտուսը», «Ինտերը» և «Միլանը»:

«Կարմիր սատանաները» պատրաստ են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել 30-ամյա պաշտպանից:

Ընթացիկ մրցաշրջանում Մագուայրն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 13 հանդիպում և ստացել չորս դեղին քարտ։

Պաշտպանի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև գործող աշխատանքային պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։