Ջովանի Գալլի. «Նա և Կուրտուան ​​այժմ աշխարհի լավագույն դարպասապահներն են»

«Միլանի» նախկին դարպասապահ Ջովանի Գալլին խոսել է Մայք Մանյանի խաղային որակների մասին, ով հիանալի խաղ ցուցադրեց «Նապոլիի» դեմ՝ Չեմպիոնների Լիգայի քարորդ եզրափակիչում ապահովելով՝ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:

«Նա անհավանական դարպասապահ է, Մայքը բաց թողեց հինգ ամիս, բայց պահպանեց ֆենոմենալ մարզավիճակը:

Նա և Կուրտուան ​​այժմ աշխարհի լավագույն դարպասապահներն են:

Նա պատմություն է գրում մեծագույն ակումբներից մեկում»,- Գալիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։