Հարձակվող Ռասմուս Հոյլունդը, ով հանդես է գալիս «Ատալանտայում», կարող է կարիերան շարունակել իտալական մեկ այլ թիմում։
Ըստ La Gazzetta dello Sport-ի լրագրողների, 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին»:
Նեապոլցիները դիտարկում են հարձակվողի թեկնածությունը՝ որպես այլընտրանք նիգերիացի ռմբարկու Վիկտոր Օսիմհենին, ով կարող է լքել ակումբը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 26 խաղի, որոնցում դարձել է 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։