Միկել Արտետա. «Մենք ուզում ենք լինել առաջին հորիզոնականում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ անհամբերությամբ է սպասում չորեքշաբթի օրը կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին՜ Անգլիայի առաջնության 32-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղից հետո (3:3):

«Չեմ համբերում, թե երբ կկայանա այդ խաղը: Երբ ամեն ինչ վտանգված է, պետք է գնալ այնտեղ հաղթելու համար:

Դա է ֆուտբոլի գեղեցկությունը, մենք ուզում ենք լինել առաջին հորիզոնականում: Մեզ անհավանական ճանապարհորդություն է սպասվում դեպի Մանչեսթեր, և մենք շատ լավ կպատրաստվենք։

Սա եզրափակիչ չէ, քանի որ դեռ վեց խաղ կա: Տեսա, որ տղաները պատրաստ են ամեն ինչի։ Այս թիմի ոգին անկոտրում է, և մենք պետք է նորից փորձենք դա անել՝ հաղթել «Մանչեսթեր Սիթիին», – ասել է Արտետան։

«Արսենալը» 75 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ առավելությունը 5 միավոր է, սակայն Խոսեպ Գվարդիոլայի թիմը երկու խաղ պակաս է անցկացրել: