«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոյի քննադատության մասին։
«Մեր ստուդիան լի է չեմպիոններով։ Նա թքած ունի ֆուտբոլի վրա։ Նա չի սիրում աշխատել, չի կարողանում շփվել ու խոսել, եկեք չխաբվենք նրա պատմություններին»,- մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Նշենք, որ Կասանոն պարբերաբար քննադատում է պորտուգալացի մասնագետին լրատվամիջոցներով։