«Ինտերի» ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը

«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա, հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը ողնաշարի գոտկային հատվածի էնդոսկոպիկ վիրահատության է ենթարկվել։ Առաջիկա շաբաթների ընթացքում նա վերականգնողական ծրագիր կանցնի։

Հաղորդվում է, որ պաշտպանը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն «Ինտերի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում և կատարել մեկ գոլային փոխանցում։