«Բարսելոնան» պատրաստվում է վերջնական տեսքի բերել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը թիմի՝ ԱՄՆ-ում մինչմրցաշրջանային շրջագայության մեկնարկից առաջ, հայտնում է Diario Sport-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբի ղեկավարությունը դիտարկում է տարբերակներ, որոնք կօգնեն արգենտինացուն գրանցել Իսպանական Լա Լիգայում։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները Մեսսիին առաջարկել են մինչև 2025 թվականի ամառ պայմանագիր՝ 25 մլն եվրո մեկ մրցաշրջանի համար։
Նշենք, որ 35-ամյա հարձակվողը կատալոնական ակումբում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։ «Բարսելոնայի» կազմում նա անցկացրել է 778 հանդիպում՝ դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։
Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:
Այս մրցաշրջանում նա փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 35 խաղ՝ դառնալով 20 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։